Ռեժիսոր Արաշալույս Հարությունյանը 2022 թվականը սկսել է ակտիվ ստեղծագործական աշխատանքներով եւ հանդիպումներով: Ռեժիսորը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկնում է Մոսկվա, որտեղ պետք է հանդիպումներ եւ քննարկումներ ունենա նոր ֆիլմի աշխատանքների հետ կապված, որի մասին փակագծերը դեռ չցանկացավ բացել:
Բացի այդ Արշոն մեզ հետ զրույցում նշեց նաեւ, որ պատրաստվում է նկարահանել նոր հեռուստանովել, որը կհեռարձակվի Հանրային հեռուստատեսությամբ:
«Այժմ զբաղված ենք նոր հեռուստանովելի նախապատրաստական աշխատանքներով, դեռ սցենարային փուլում ենք, եւ դեռ անվան մասին խոսել չեմ կարող, համոզված եմ, որ այն կգտնի դեռ իր հաճելի եւ բովանդակային վերնագիրը»,-հավելեց նա:
Լիդա Եղիազարյան