Արևային վտանգավոր ալիքի ներթափանցման հետևանքով կանխատեսվում են ինքնազգացողության վատթարացումներ, էլեկտրասաքրերի խափանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևային պլազմայի ալիքը, որը ներթափանցել է Երկիր մոլորակ, կարող է հանգեցնել որոշ մարդկանց ինքնազգացողության վատթարացման և ազդել սրտի կաթվածի ռիսկի վրա:

Այս մասին հաղորդվում է Ամերիկյան տիեզերական տվյալների կենտրոնի կայքում:

Ամերիկացի փորձագետները գեոմագնիսական փոթորիկ են կանխատեսել փետրվարի 2-3-ին՝ կորոնային զանգվածի արտանետման (CME) արևային պլազմայի հսկա ամպի պատճառով, որն առաջացել է արևի բռնկումից հունվարի 29-ին:

Բռնկումը կապված է ասիմետրիկ կորոնային զանգվածի արտանետման հետ, որը շարժվում է դեպի Երկիր՝ վայրկյանում 662 կիլոմետր արագությամբ։

Գիտնականները նշում են, որ արևային բռնկումը պատկանում է M1 դասին, այսինքն՝ այն կարող է կարճաժամկետ խափանումներ առաջացնել Երկրի բևեռային շրջաններում՝ ռադիոհաղորդակցության մեջ, ինչպես նաև պատճառ հանդիսանալ արբանյակների աշխատանքների խափանման։

Փետրվարի 2-ին ակնկալվում է, որ թողարկումը կառաջացնի չափավոր գեոմագնիսական փոթորիկ (մակարդակ G2), որը կուղեկցվի բևեռափայլերով՝ ցածր լայնություններում։

Փետրվարի 3-ին գեոմագնիսական փոթորիկի ուժգնությունը կնվազի մինչև թույլ մակարդակ (G1):

Հայտնի է, որ վտանգավոր գեոմագնիսական փոթորիկներ, որոնք առաջանում են արեգակնային ակտիվությամբ և ունակ են վնասել էլեկտրոնային սարքավորումները, տեղի են ունենում 25 տարին մեկ։

Ավելի քիչ ուժեղ, բայց դեռ վտանգավոր փոթորիկները տեղի են ունենում երեք տարին մեկ անգամ: Ընդհանուր առմամբ կա վտանգի հինգ մակարդակ, ընդ որում՝ G5-ը ամենածայրահեղն է և կարող է խաթարել էլեկտրամատակարարման համակարգերը:




Լրահոս