Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, փետրվարի 9-ին, 11-ի ցերեկը, 12-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին, 11-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Այս մասին տեղեկացնում է հիդրոօդերևույթաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 9-ի գիշերը, 12-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ:

Փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-ին և 9-ին աստիճանաբար կբարձրանա 6-8, փետրվարի 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով::




Լրահոս