Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սննդակարգին օրական մեկ տանձ հավելելը կարող է բարելավել ընդհանուր առողջությունը, քանի որ տանձը պարունակում է բազմաթիվ սննդարար բաղադրիչներ, հակաօքսիդանտներ, վիտամիններ և մանրաթելեր, որոնք կարող են բավարարել օրգանիզմին անհրաժեշտ սննդարար նյութերի օրական չափաբաժինը: Տանձի օգտակար հատկանիշները ներկայացնում է Healthy Food Team-ը:
1. Տանձը պարունակում է մեծ քանակությամբ գյլուկոզա և ապահովում է անհրաժեշտ էներգիային օրգանիզմի համար:
2. Այն նպաստում է մարսողությանը` տանձի պարունակության մեջ առկա մանրաթելերի շնորհիվ:
3. Կանխում է քաղցկեղը: Մանրաթելերը օգնում են կանխել հաստաղու քաղցկեղը` վերացնելով քաղցկեղածին բջիջները:
4. Առողջ հղիություն: Տանձը հարուստ է ֆոլինաթթվով, որն անհրաժեշտ է երեխաների մոտ բնածին արատները կանխելու համար:
5. Տանձն օգնում է կանխել օստեոպորոզը և այլ ոսկրային խնդիրներ` ապահովելով օրգանիզմում կալցիումի անհրաժեշտ քանակը:
6. Տանձը կարգավորում է արյան ճնշումը:
7. Մանրաթելերի պարունակության մյուս օգտակարությունը սրտի համար խոլեստերինի մակարդակի իջեցմանը նպաստելն է:
8. Քաշի բնական նվազում: Տանձը հարուստ է դիետիկ մանրաթելերով, որոնք նպաստում են քաշի նվազմանը:
9. Իմունային համակարգի բարելավում հակաօքսիդանտների և վիտամին C-ի հարուստ պարունակության շնորհիվ:
10. Հիպոալերգիկ մրգեր: Տանձը հիպոալերգիկ և ապահով միրգ է, որը որևէ խնդիր չի առաջացնում մարսողության ժամանակ: