Կառավարությունը 1 միլիարդ 155 միլիոն դրամ հատկացրեց 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով։
«Մենք գործ ունենք մոտ 100 հազար շահառուի հետ»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որոշումը կարևոր է գնաճի ֆոնին։
«Շահառուների թիվն ընդլայնվել է։ Սա կարևոր աջակցություն է մեր հայրենակիցներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։