Դոկտոր Շապուր Լյութֆին է, Կապույտ մզկիթի պատասխանատուն, ArmLur.am-ի հետ զրույցում հեգնանքով հռետորական հարց է տալիս՝ «Իսկ 260 տարի առաջ Ադրբեջան պետություն կար»: Կապույտ մզկիթի պատասխանատուին զարմացրել է ադրբեջանցի պատգամավորների հայտարարությունն այն մասին, որ մզկիթը «ադրբեջանական հուշարձան» է:
Չի հանդարտվում, դոկտոր Լյութֆին, անընդհատ կրկնում է, որ պատերին առկա գրություններ են անգամ պարսկերեն: ArmLur.am-ի հետ զրույցում դոկտոր Լյութֆին ցույց է տալիս մզկիթում տասնյակ տարիներ առաջ ապրած ուսանողների քարերի վրա գրված ստեղծագործությունները: Ասում է՝ կարող են անգամ հետազոտության ենթարկել, որպեսզի համոզվեն, որ գրությունները պարսկերեն են:
Մզկիթի արտաքին պատի գրված գրությունները եւս պարսկերեն են: Դոկտոր Լյութֆիի խոսքով, անգամ ստեղծման տարեթիվն է գրված:
Ի դեպ, տըեղեկացնենք, որ իրականությունը խեղաթյուրող ադրբեջանցի պատգամավորների հայտարարությանը՝ հայերեն, պարսկերեն եւ անգլերեն լեզուներով արձագանքել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը: Հայերեն գրառման մեջ ասվում է. «Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան երկու հարյուրամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը և ինքնությունը: Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են»։
ArmLur.am-ի զրուցակիցը՝ դոկտոր Լյութֆին, զարմանում է, չի զայրանում, ասում է՝ «Ամեն մեկն իր խելքի չափ է խոսում»:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան