Դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության չե՞ն ենթարկի. որոշումը՝ քիչ անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ անց ԲԴԽ-ն հրապարակելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի որոշումը, թե ի վերջո, շաբաթներ շարունակ քննելով, ի վերջո ինչ եզրակացության եկան, դատավորը սխալ թույլ տվել է, թե ոչ եւ ի վերջո կենթարկվի կարգապահական պատասխանատվության, թե ոչ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ամենայն հավանականությամբ դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության չեն ենթարկի, քանի որ ԲԴԽ դատավոր անդամները կռիվ են տվել՝ նշելով, որ նախարարի հարուցած կարգապահական վարույթը մասնագիտական տեսանկյունից անհիմն կարգապահական վարույթ է եւ նախարարության ներկայացուցիչները անգամ ԲԴԽ-ում չկարողացան մասնագիտական առումով հիմնավորել դատավորի սխալը:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կարգապահական վարույթ հարուցեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու նկատմամբ:

Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ նախարարը կարգապահական վարույթը հարուցել է այն պատճառով, թե դատավոր Վազգեն Ռշտունին երկարատեւ արձակուրդ գնալու պատճառով քրեական գործերը վերամակագրման է հանձնել:




Լրահոս