ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քաղծառայության համակարգում բարեփոխումներ են լինում, սակայն դա որեւէ կերպ չի նպաստում քաղծառայողների աշխատավարձերի բարձրացմանը: Արդյո՞ք երբեւիցե քաղծառայողը նորմալ կվարձատրվի: Ես քաղծառայող եմ, եւ իմ աշխատավարձը կազմում է ընդամենը 40.000 դրամ:Անի Սուքիասյան, 31 տարեկան, ճարտարագետՊԱՏԱՍԽԱՆ. 40.000 դրամը բազային աշխատավարձն է, բայց դրանից բացի, որքան բարձրանում է պաշտոնի մակարդակը, այնքան լրացուցիչ գործակիցներ են ավելանում, եւ դրան համապատասխան ավելի բարձր աշխատավարձ են ստանում: Բայց, ընդհանուր առմամբ, այո՛, քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը բավականին ցածր են, եւ այս տարի կառավարությունը համապատասխան միջոցներ է փորձում ձեռնարկել` ներդնելու սոցիալական ապահովության փաթեթ, որը հնարավորություն է տալու քաղաքացիական ծառայողներին հիփոթեքային վարկերի տոկոսների մարման վճարում իրականացնելու կամ ապահովագրական փոլիսների միջոցով առողջական խնդիրների դեպքում ընտանիքի 3 անդամների համար անվճար բուժօգնություն ստանալու, մյուս կողմից նաեւ ընտանիքում ուսանող ունենալու դեպքում ուսանողների ուսման վճարները տալու համար: Հիմնականում այս երեք խնդիրներն է հետապնդելու, այսինքն` սա կառավարության կողմից այլընտրանքային լուծում է ցածր աշխատավարձերին որպես փոխհատուցում: Աշխատավարձերի շարունակաբար բարձրացման խնդիր դրված է եղել, 2008 թվականին բարձրացում եղել է, ուղղակի տնտեսական ճգնաժամի պատճառով գործընթացն առայժմ կանգ է առել: Այս կերպ փորձ է արվում հարցին ինչ-որ լուծումներ տալ, մենք, համենայնդեպս, հավատում ենք, որ աշխատավարձերի բարձրացում անպայման կլինի: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամլո քարտուղար Գոռ Աբրահամյան «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած քաղծառայության ներկայացուցիչը լավատես է, սակայն բյուջե-2012-ի` արդեն շրջանառության մեջ գտնվող նախագիծը շատերին է հիասթափեցրել: Բայց դա միակ ուշագրավ իրողությունը չէ: Քաղծառայության ոլորտի պատասխանատուները փորձում են աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն տարատեսակ արտոնություններ տալ աշխատակիցներին: Շատ հետաքրքիր տրամաբանությամբ են առաջնորդվում փոփոխությունների նախաձեռնությունները:




Լրահոս