Ռադան ևս մեկ ամսով երկարացրել է Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն Ռադան, երկարացրել է երկրում ռազմական դրության ժամկետը ևս մեկ ամսով: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ էր ներկայացրել Գերագույն Ռադա Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը մարտի 24-ից ևս 30 օրով երկարացնելու մասին: Այդպիսով, ռազմական դրությունը կտևի մինչև ապրիլի 25-ը:

Ուկրաինայի ողջ տարածքում ռազմական դրություն էր հայտարարվել փետրվարի 24-ին՝ ռուսական զորքերի լայնածավալ ներխուժման օրը:




Լրահոս