Կամ լավը կամ ոչինչ. Խաժակյանը՝ ԼՀԿ-ից դուրս գալու Կոստանյանի որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բոլոր այն մեր գործընկերները, որ դուրս գալով կուսակցությունից կպահպանեն քաղաքական էթիկետը, նրանց մասին, կամ լավը, կամ՝ ոչինչ»,- «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան է ասում՝ անդրադառնալով արդեն նախկին կուսակից ընկերոջ՝ Աննա Կոստանյանի ԼՀԿ-ից դուրս գալու հանգամանքին:

«Նրա որոշմանը հարգանքով ենք մոտենում»,- նշում է Խաժակայնն ու հաջողություն մաղթում Կոստանյանին նրա բոլոր ձեռնարկներում: ArmLur.am-ի հետ զրույցում ավելի վաղ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը հայտնել էր, որ որոշել է լքել ԼՀԿ-ն:

«Վերջին շրջանում կուսակցության որոշ որոշումների հետ անհամաձայն էի, այսպես ճիշտ գտա»,- ասել էր նա:

Սևակ Վարդումյան




Լրահոս