Թինա Կարապետյան–Սիմոն Սենեկալ պարային զույգը գեղասահքի աշխարհի առաջնության եզրափակչում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոնպելյեում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը եզրափակչում է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Նրանք ռիթմիկ պարերի որակավորման փուլում 68.50 միավոր են հավաքել և 31 զույգերի պայքարում գրավելով 14-րդ հորիզոնականը՝ իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրին:

Որակավորման փուլի արգելքը հաղթահարել են 1-20-րդ հորիզոնականները զբաղեցրած զույգերը: Ազատ ծրագրի ելույթը նախատեսված է մարտի 26-ին:




Լրահոս