ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի ու սիրված դերասանուհիներ, ովքեր ստվերում են մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական դերասանական դպրոցը հիրավի մեծ անուններ է տվել, որոնցով պարծենում է ողջ ազգը, սակայն վերջին տարիների փորձությունները ճգնաժամային եղան նաեւ թատրոնի եւ կինոյի համար: Հաճախ ենք ինքներս մեզ հարց տալիս, թե որտեղ ե եւ ինչով են զբաղվում 90-ականներից հայտնի հայկական կինոյի եւ թատրոնի ամենասիրված եւ հանդիսատեսի մեծ սերը վայելած դերասանուհիները: Ինչու նրանք այլեւս չեն նկարահանվում եւ ակտիվ ստեղծագործական կյանքով չեն ապրում, ինչու են մղվել հետին պլան եւ մնացել ստվերում:

ArmLur.am-ը առանձնացրել է դերասանուհիներից մի քանիսին, ովքեր տեւական ժամանակ է ինչ հեռուստաէկրաններին չեն երեւում:

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լուսինե Կիրակոսյանն այն դերասանուհիներից է, ով իր հումորային կերպարներով եւ դրամատիկ կյանքով մշտապես եղել է հանդիսատեսի ուշադրության կենտրոնում, սակայն արդեն տեւական ժամանակ է՝ դերասանուհին պայքարում է, որպեսզի դեր ստանա Դրամատիկական թատրոնում: Ինչպես դերասանուհին է բնութագրել իր կյանքը՝ տրագիկոմեդիա է, լացն ու ծիծաղն իրար կողքի:

Դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը հանրության կողմից սիրվեց «Վերվարածներ» հումորային հեռուստասերիալի շրջանակներում: Դերասանուհին այժմ խաղում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, զուգահեռ նաեւ համատեղում է երգչուհու կարիերան:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված դերասանուհի Նարինե Ալեքսանյանը նույնպես չնայած թատրոնում ակտիվ գործունեություն ծավալելուն, ակտիվ չէ հեռուստաէկրաններին: Նշենք, որ դերասանուհին այժմ գտնվում  է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս