Գնաճ՝ թռչնամսի եւ գառան մսի շուկայում. որքան է թանկացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թռչնամսի եւ գառան մսի շուկայում գնաճ է արձանագրվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ թռչնամսի գինը վերջին շրջանում մոտ 300 դրամով է բարձրացել: Այս օրերին թռչնամսի մեկ կիլոգրամը վաճառվում է ավելի քան 1500 դրամ: Որոշ առեւտրի կետերում այն հասնում է 1600 դրամի: Նկատենք, որ թանկացել է նաեւ գառան միսը՝ մեկ կիլոգրամը հասնելով 4700 դրամի:

Ի դեպ, տեղեկացնենք, որ տավարի մսի գինը եւս բարձր է՝մոտ 3200 դրամ, իսկ խոզի մսի կիլոգրամը հասնում է մինչեւ 3800 դրամի: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս տարվա մարտին փետրվարի հետ համեմատ Հայաստանի վիճակագրական կոմիտեն եւս թռչնամսի շուկայում գնաճ է արձանագրել՝ 1.5 տոկոսի չափով: Գառան մսի գինը բարձրացել է 1.8 տոկոսով, իսկ տավարի միսը, պաշտոնապես, թանկացել է 1.3 տոկոսով:

Ս.Հ.




Լրահոս