«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀԿ-ն, իսկ ավելի կոնկրետ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը, ցանկանում է, որ կոալիցիոն ուժերն առաջիկա ընտրություններում միասնական ցուցակով գնալու մասին նոր հայտարարություն ստորագրեն: Հասկանալի է, որ այս ամենն արվում է ԲՀԿ ստորագրությունը կորզելու համար, այլապես նա պետք է լքի կոալիցիան: Իսկ պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը մտավախություն ունի, թե ԲՀԿ-ն առանձին մասնակցելու դեպքում տհաճ անակնկալներ կմատուցի իրենց՝ նախագահական ընտրություններում հրաժարվելով սատարել գործող նախագահին: ԲՀԿ-ն, սակայն, առայժմ չի պատրաստվում որեւէ փաստաթուղթ ստորագրել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ այս պահին ԲՀԿ-ում մտադիր են որեւէ քայլ չանել. ո՛չ ստորագրել փաստաթուղթը, ո՛չ էլ դուրս գալ իշխող կոալիցիայից: Իսկ եթե ՀՀԿ-ն որոշի վտարել ԲՀԿ-ին, ապա այդ դեպքում ողջ պատասխանատվությունը կընկնի նրանց վրա:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ