Հակակոռուպցիոն կոմիտեն, երկու տարի քննելով «Կոշ »քրեակատարողական հիմնարկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա հարձակման գործը, այդպես էլ չբացահայտեց, թե ովքեր համարձակվեցին նրա վրա հարձակվել:
2020 թվականի հունվարի 25-ին Կապանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՔԾ է հրավիրվել հարցաքննության եւ մեկ քրեական գործով ճանաչվել է որպես տուժող:
ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել: Ճիշտն ասած, երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին: Մտածում էի` ես հիմա այս գործով պետք է հետաքրքրվեմ, թե չհետաքրքրվեմ: Հետո մտածեցի, որ ամոթ է, հիմա էլ պիտի ասեն` սկսել է իր անձնական գործերով զբաղվել»,- պատմել էր ՀՀ վարչապետ Փաշինյանը:
Ըստ վարչապետի`վերջերս, մի քաղաքացի հայտնել է, որ տեղյակ է` ով է այդ հարձակումը կազմակերպել, դիմում է գրել, գնացել է այդ հարցով ցուցմունք տալու, տվել է կոնկրետ մարդկանց անուններ:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահներին դիմում գրած անձը հայտնել է «Կոշ» ՔԿՀ-ում այն ժամանակ պատիժ կրող անձանց անուններ, որոնց հրահանգով էլ տեղի է ունեցել հարձակումը: Սակայն դատելով իրավիճակից՝ դատապարտյալներին կոնկրետ անձինք են պատվերը տվել, որն էլ պետք է բացահայտի Հատուկ քննչական ծառայությունը:
Իսկ ինչպե՞ս էր տեղի ունեցել 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանի վրա հարձակումը:
Մասնավորապես, 2010 թվականի նոյեմբերի 11-ի գիշերը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հարձակվել էին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա:
Հրապարակվել էր, որ ժամը 3:00-ի սահմաններում դիմակավորված երկու անձ քրեակատարողական հիմնարկի խցում հարձակվել են քնած վիճակում գտնվողՆիկոլՓաշինյանի վրա եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել, իսկ երբ աղմուկ է բարձրացել, փախել են:
Հարձակումը եղել է մի փոքրխցում, որտեղՆիկոլ Փաշինյանի հետ միասին եւս 18 դատապարտյալներ են պահվել, իսկ անվտանգության աշխատակիցների քանակը չափազանց քիչ է եղել դատապարտյալների անվտագությունն ապահովելու համար: Հարձակման մասին ահազանգել են ՆիկոլՓաշինյանի հարազատները:
Կատարվածի մասին 2010 թվականին նաեւ հայտարարություն էր տարածել քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունը՝ հերքելով, որՆիկոլ Փաշինյանի վրա ընդհանրապես հարձակում է եղել:
«Գիշերվա ժամը 2:50-ին դատապարտյալըսկսում է աղմկել եւ հայտարարել, որ«սպեցնազ»-ի երկու դիմակավորված աշխատակիցներ հարձակվել են իր վրա: Անմիջապես միացվում է կացարանի լուսավորությունը, եւ նույն կացարանում գտնվողթվով 18 դատապարտյալները բացատրում են վերջինիս, որխցումորեւէ դիմակավորված աշխատակից չկա: Աղմուկի վրա արդեն 2 րոպե անցխուց են մտնումՔԿՀ-ի աշխատակիցները եւ հիմք ընդունելով դատապարտյալի հայտարարությունը՝վերջինիս հրավիրում են հերթապահ մաս` հանգամանքները պարզելու, այդ թվում` բուժզննության համար: Քննության արդյունքներով որեւէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվում, իսկխցում գտնվողդատապարտյալները բացատրություն են տալիս այն մասին, որորեւէ բռնության փորձչի եղել, իսկ ոմանք կարծիք են հայտնում, որ հավանաբար դա Նիկոլ Փաշինյանի գիշերային երազների շարքից :
Եվ ահա այս դեպքով Հակակոռուպցիոն կոմիեում քննությունը տեւեց շուրջ երկու տարի եւ ArmLur.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում քրեական գործը, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Իրականացված նախաքննության արդյունքում հիմնավորվել է քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանցից մեկի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մեկ այլ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքը և վաղեմությունն անցնելու ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը նրանց նկատմամբ դադարեցվել է: Բուն բռնություններ կիրառելու անձանց մասով քրեական գործի վարույթը կասեցվել է՝ հանցագործություն կատարած անձանց հայտնի չլինելու հիմքով»:
Արդյունքում, քննեցին ու պարզեցին, թե բանտի որ պաշտոնյաները պաշտոնեական լիազորություններ չարաշահեցին կամ կեղծիքի գնացին, բայց իրավապահները չկարողացան նրանց պատժել, մյուս կողմից այդպես էլ արդյունք չունեցան, չկարողացան բացահայել, թե ովքեր համարձակվեցին ներկայիս վարչապետի վրա:
Քնար Մանուկյան