Փաշինյան-Ալիև Բրյուսելյան հանդիպման ժամանակ հայկական շահը ներկայացված չէր․ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի համոզմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուեսլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայկական շահը ներկայացված չէր, ավելին՝ նմանատիպ բանակցության արագայում չէր էլ կարող ներկայացված լինել։

«Մենք պետք է հասկանանք, որ Փաշինյանի՝ իշխանության մնալու պարագայում հայկական շահն անպաշտպան է մնալու, դրա փոխարեն՝ Փաշինյանն ու թիմակիցները լուծելու են իրենց իշխանության պահպանման հարցը։ Աշխարհում հիմա լրջագույն գործընթացներ են տեղի ունենում, որտեղ պետություններից պահանջվում է հստակ սահմանել իրենց առաջնահերթություններն ու ընտրել դաշնակիցներին։ Եվ այս իրավիճակում  կարող ենք հստակ արձանագրել՝ ՀՀ գործող իշխանություն համար, փաստացի, կա թուրքական գործընկերությունն ընտրելու այլընտրանք։ Պարտության և ամոթի մարմնացումների կողմից մեզ ներկայացնելու փաստն արդեն լրջագույն սպառնալիքներ է ստեղծում Արցախի և Հայաստանի համար»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշում է պատգամավորը։

Ըստ մեր զրուցակցի՝ Արցախի գլխին այժմ կախված է հայաթափման, Հայաստանի գլխին՝ թրքացման վտանգը։ Եվ այս պարագայում է, շեշտում է, հայկական շահն առաջ չտանելն ու Արցախից փաստացի հրաժարվելը ոչ այլ ինչ է, քան թուրք-ադրբեջանական շահերի պաշտպանություն։

Սևակ Վարդումյան




Լրահոս