Քիչ առաջ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտնեցին, որ չեն մասնակցելու ԱԺ առօրյա նիստերին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն իր ելույթում հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորները մեկնում են Արցախ: Ելույթի ավարտին Օհանյանը Արցախի դրոշը փակցրեց ԱԺ ամբիոնին, ինչից հետո ընդդիմադիրները բոյկոտեցին նիստերը՝ լքելով ԱԺ դահլիճը:
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ելույթի ժամանակ հեռացրեց Արցախի դրոշը:
Մանրամասները ՝ տեսանյութում