Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք. մահվան դեպք չի արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ապրիլի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 721 դեպք, որից 410 հազար 393-ը`առողջացած, 8621-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2027 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2130 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք, առողջացել է 6 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 7 հազար 841-ի:




Լրահոս