ՌԴ-ի եւ Բելառուսի դեմ Արեւմուտքի կողմից սահմանված իր չափերով աննախադեպ պատժամիջոցներն ազդել են Եվրասիական տնտեսական միության երկրների վրա, «հնգյակը» աշխատում Է հետեւանքների համահարթման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ-ի երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը:
«Անպայմանորեն, վերջին ամիսներին Ռուսաստանի եւ Բելառուսի նկատմամբ Արեւմուտքի կողմից սահմանված իր չափերով աննախադեպ միակողմանի անօրինական սահմանափակիչ միջոցները չեն կարողացել չազդել ԵԱՏՄ-ի անդամ պետությունների վրա՝ նկատի ունենալով տնտեսությունների խորը փոխկապվածությունը միասնական շուկայի շրջանակներում»,-հայտարարել Է դիվանագետը:
«Հնգյակի» հիմնական ուշադրությունը հատկացվում Է արեւմտյան պատժամիջոցների բացասական հետեւանքների համահարթման միջոցներին, անհրաժեշտ ապրանքներով (ինչպես արդյունաբերական, այնպես Էլ գյուղատնտեսական) ԵԱՏՄ-ի շուկայի ապահովմանը: Այդ առումով առավել մեծ Էֆեկտն ունի ներմուծման փոխարինման քաղաքականությունը»,-ընդգծել Է Եվդոկիմովը: Արեւմտյան երկրները բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի պատճառով:
Մի շարք ընկերություններ հայտարարել են ռուսական շուկայից հեռանալու եւ երկրում արտադրությունը փակելու մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել Է, որ արեւմտյան ընկերությունները, որոնք հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ, դա արել են հսկայական ճնշման ներքո, բայց Ռուսաստանը կլուծի տնտեսության հետ կապված բոլոր խնդիրները, որոնք իր համար ստեղծում Է Արեւմուտքը: