ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու երկարաժամկետ խաղաղության. ԱՄՆ Պետդեպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ երկկողմ հիմքի վրա կամ ԵԱՀԿ մեխանիզմի միջոցով, որպեսզի օգնի երկու երկրներին հասնել երկարաժամկետ խաղաղության։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Ինչպես ընդգծել է պետքարտուղարը ապրիլի 5-ին երկու երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների ընթացքում, մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցություններին: Եվ մենք հաստատեցինք, որ ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել երկկողմ հիմքի վրա և համախոհ գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում, որպեսզի օգնի երկրներին հասնել երկարաժամկետ, համապարփակ խաղաղության»,-ասել է նա։

Փրայսը նշել է, որ Վաշինգտոնը նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի առաջմղմանը: «Մենք ողջունել ենք վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումը ապրիլի 6-ին Բրյուսելում, ներառյալ դրական տեղաշարժերը խաղաղ բանակցությունների նախապատրաստման և սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ձևավորման ուղղությամբ», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:




Լրահոս