ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սուրեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2021 թվականի նոյեմբերի 26֊ ին՝ ժամը 16:37-ին, գնացել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 34/3 հասցեում գործող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող ող «Զառա» խանութ-սրահ, որտեղ փորձելու պատրվակով վերցրել է տարբեր հագուստներ, այդ թվում նաև 24.900 ՀՀ դրամ արժողությամբ մեկ հատ տղամարդու սվիտր, 21.900 ՀՀ դրամ արժողությամբ մեկ հատ տղամարդու ջինսե տաբատ, 45.900 ՀՀ դրամ արժողությամբ մեկ զույգ կիսաճտքավոր կոշիկ և ժամը 16:37-ից մինչև ժամը 17:12-ը ընկած ժամանակահատվածում գտնվելով խանութ-սրահում, հիշյալ հագուստները հափշտակելու նպատակով դրանց վրայից հանել է անվտանգության ազդանշանի կոճակները, այնուհետև հագուստներն իր վրա կրելու եղանակով ժամը 17:12-ին փորձել է դուրս գալ խանութ-սրահից, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ բռնվել է անվտանգության աշխատակցի կողմից:
Ք.Մ.