ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ հետևանքներ կունենա գազը ռուբլիով վճարելու որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը գազի դիմաց սկսել է ռուբլիով վճարել: Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը RBK-ի հետ զրույցում: Այսինքն` Հայաստանը 1000 խորանարդ մետր գազի դիմաց շարունակում է 165 դոլարի չափով գումար վճարել, բայց՝ ռուբլիով։ Ընդ որում, վերջին վճարումները հենց ռուսական արժույթով են արվել, սակայն գնագոյացումն է դոլարով իրականացվում, ինչն էլ ենթադրում է, որ դոլարի տատանումները շարունակում են ազդել վճարման չափի վրա։

Մասնագետները մանրամասնում են՝ եթե Ռուսաստանը գազը միանգամից ռուբլիով հաշվարկի եւ այդպես վաճառի, ապա Հայաստանը դոլարի ի տատանումների պատճառով վնասներ չի կրի, հակառակ դեպքում ռուբլու տատանումները կրկին ազդեցություն են ունենալու:

Հիշեցնենք՝ ռուբլիով վճարումների մասին առաջին անգամ հիշատակվեց Ուկրաինայում սկսված պատերազմից հետո եւ այդ նախաձեռնությամբ հանդես եկավ հենց ռուսական կողմը, այնինչ 2015 թվականից սկսված, երբ Հայաստանն անդամակցեց դեռ Մաքսային Միությանը, պաշտոնական Երևանը բազմիցս էր բարձրաձայնում, որ գազը ռուբլիով գնելը ձեռնտու է Հայաստանին, սակայն Մոսկվան այդպես էլ այդ քայլին չէր գնում։

Հայաստանը տարեկան Ռուսաստանից ներմուծում է ավելի քան երկու միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Անցած տարի Երևանը Մոսկվային 414 միլիոն դոլար է վճարել գազի դիմաց։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս