Օրակարգը պատրաստ է. Փաշինյանը մեկնում է Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան: Երեկ «Ռոսիա 1»-ը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այս շաբաթ սպասվող հանդիպումների շարքը, որում ընդգրկված էր նաև Փաշինյանի հետ հանդիպումը։

«Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստան, ստեղծված միջազգային իրավիճակում առանձնահատուկ նշանակություն ունեցող իրադարձություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այս տարի լրանում է Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակը եւ փոխադարձ այցերը նաեւ այդ նպատակն են հետապնդում։ Արդեն հայտնի է դարձել, որ այցը նախատեսված է ապրիլի 19-ին:

Մինչ այս էլ արդեն ապրիլի 8-ին Ռուսաստան էր այցելել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հանդիպում ունեցել Սերգեյ Լավրովի հետ։ Հետաքրքիր է, որ վերջինս բացասական էր անդրադարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների աշխատանքի մասին, այնինչ ֆրանսիացի համանախագահը մի քանի օր Հայաստանում է եղել։

Ն.Հ.




Լրահոս