Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, ծաղկի առևտուրը բացառապես կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատումն ապահովող ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում:
Այս մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ նշելով, որ որևէ այլ վայրում կատեգորիկ արգելվելու է ծաղկի վաճառքը:
Կամո Արեյանի խոսքով՝ տրանսպորտի վարչությունը Բրազիլիայի հրապարակից այդ օրը կապահովի բնակչության տեղափոխում, իսկ Մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00-ն: