Երևանում բացվեց Յունիբանկի «Հայրենիք» մասնաճյուղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում բացվեց Յունիբանկի թվով 56-րդ մասնաճյուղը: «Հայրենիք» նորաբաց մասնաճյուղի հասցեն է՝ Գարեգին Նժդեհ 34, 4/1:

Մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և հաճախորդներին՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները՝

-ավանդների ընդունում,
-սպառողական և բիզնես վարկավորում,
-դրամական փոխանցումներ,
-Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում,
-հաշվարկա-դրամարկղային սպասարկում,
-ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում և այլն:

Մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով: Ընդարձակ և հարմարավետ սպասարկման սրահը հագեցված է հերթերի կառավարման համակարգով և վճարային տերմինալով՝ ինքնուրույն սպասարկման համար:




Լրահոս