Եվրոպայում տարեկան գնաճը մարտին կազմել է 7,4%

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոգոտու 19 երկրներում տարեկան գնաճը, ըստ վերջնական գնահատականի, աճել է մինչև 7,4%. մեկ ամիս առաջ այն կազմում էր 5,9%։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Եվրոստատին։

Ըստ աղբյուրի՝ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր տարեկան 1,3 տոկոս։
Միայն այս տարվա մարտին եվրոգոտում սպառողական գները, ըստ վերջնական գնահատականի, աճել են 2,4%-ով, մինչդեռ նախնական գնահատականը կազմել է 2,5%:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ հիմնական տարեկան գնաճն աճել է 2,9%-ով: Ըստ աղբյուրի՝ իրավիճակի վրա ազդում է աշխարհում աշխարհաքաղաքական լարվածությամբ ստեղծված էներգակիրների և մետաղների գների աճը։




Լրահոս