Շվեյցարիայում խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ հակաֆաշիստներն առեւանգել են ազգայնականների կուսակցության թալիսման համարվող Ցոտել այծը, որն ապրում էր Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության առաջնորդներից մեկի տան բակում: Այծի առեւանգման համար պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել «Հակաֆաշիստական գործողություններ» խմբի անդամները: «Մենք նույնպես այժմ ունենք մեր քավության նոխազը: Անցյալ գիշեր մենք այցելել ենք Ցոտելին եւ նրան մեզ հետ վերցրել»,-ասվում է համացանցում խմբի տարածած հաղորդագրության մեջ:
ՓՆՏՐՎՈՒՄ Է ԱՅԾ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ