«Ժողովուրդ» օրաթերթը դեռ մայիսի 5-ին գրել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավորները քննարկել են մի տարբերակ, ըստ որի՝ ընդդիմադիր պատգամավորների բացակայությունները (որոնք այս օրերին բոյկոտել են ԱԺ նիստերը) սկսեն մանրազնին հաշվել։ Եվ երբ ԱԺ նստաշրջանի կեսից ավելի բացակայությունների սահմանը հատվի, քննարկել են բարձրացնել ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցը՝ սկսելով այդպիսի պրոցես։ Եվ ահա, տեղեկություններ են առկա, թե 14 պատգամավորներ արդեն իսկ հատել են թույլատրելի բացակայության չափը:
Այդ պատգամավորներն են՝
1. Սաղաթելյան Իշխան Վաչիկի
2. Հակոբյան Վահե Ալբերտի
3. Գալստյան Լիլիթ Սերյոժայի
4. Ռուստամյան Արմեն Եզնակի
5. Ղազինյան Արթուր Գագիկի
6. Մանուկյան Գեղամ Ազատի
7. Վարդանյան Աղվան Արշավիրի
8. Թևանյան Անդրանիկ Նորիկի
9. Սիմոնյան Աշոտ Ժորայի
10. Չարչյան Արմեն Գերասիմի
11. Կրպեյան Ասպրամ Թաթուլի
12. Խաչատրյան Արթուր Լևոնի
13. Մանուկյան Արեգնազ Գուրգենի
14. Վանեցյան Արթուր Գագիկի
ArmLur.am-ը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանից հետաքրքրվեց՝ պատրաստվում է հաշվետվություն ներկայացնելու բացակայությունների մասով, թե ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան