Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Երևանում մայիսի 30-ին և 31-ին, հունիսի 02-04-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում մայիսի 29-ի, 30-31-ի, հունիսի 01-02-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Մայիսի 30-31-ի, հունիսի 01-02-ի գիշերը, 03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: