WhatsApp-ում նոր գործառույթներ կհայտնվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WhatsApp-ի մշակողները Android-ի եւ iOS-ի մեսենջերի թարմացում են ներկայացրել՝ խմբային զանգերի մասնակիցների ձայնը խլացնելու եւ այլ նորամուծություններ, հայտնում է FoneArena պորտալը։

Օգտատերերն այժմ կարող են խլացնել մյուս մասնակիցների ձայնը խմբային զանգերի ժամանակ: Սա կարող է շատ օգտակար լինել, երբ զրուցակիցներից մեկը մոռացել է անջատել միկրոֆոնը։ Գործառույթը հասանելի կլինի խմբային զանգի յուրաքանչյուր անդամի համար։

Նաեւ խմբակային զանգի մասնակիցները հնարավորություն կունենան միմյանց անձնական հաղորդագրություններ ուղարկել։

WhatsApp-ի մշակողները արդեն սկսել են նորամուծությունները տարածել Android-ի եւ iOS-ի մեսենջերի օգտատերերի շրջանում։




Լրահոս