Կառավարության պահուստային ֆոնդից այսօր 975 մլն 686 հազար դրամ հատկացվեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը: Նախագիծը ընդգրկված էր չզեկուցվողների թվում:
Հիմնավորումից ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս հատկացումը ԱԱԾ բնականոն գործունեության իրականացման նպատակով է, որպեսզի առավել արդյունավետ իրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:
Հավելվածում էլ ծրագրի նպատակ է նշվում «Ներքին և արտաքին սպառնալիքներից անձի՝ հասարակության ու պետության անվտանգության ապահովումը»:
Ն.Հ.