«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ վարչությունն ու խորհուրդը գրավելու, հնարավորինս շատ յուրայիններ խցկելու Սուրեն Պապիկյանի մոլուցքը սկսել է նյարդայնացնել անգամ իր թիմակիցներին։ Պարզվում է՝ Արթիկում եւս Պապիկյանը ցանկացել է իր թեկնածու Արթուր Ափրիկյանին դարձնել խորհրդի նախագահ:
Ափրիկյանը մարզպետարանի աշխատակից է, փոխմարզպետի խորհրդականը եւ Պապիկյանի կուրսեցին, սակայն մեզ պատմեցին, որ մարզպետ Նազելի Բաղդասարյանը հատուկ հրահանգել է փակել Ափրիկյանի «օդերը»:
Մարզպետը, ըստ շիրակցիների, կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ: Արդյունքում Ափրիկյանը, ով ՏԻՄ ընտրություններում ՔՊ շտաբի տեղի պատասխանատուն է եղել, զրո ձայն է ստացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում