ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հայաստանի կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով, որը լրանում է այսօր:
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգային մի շարք հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Մասնավորապես, ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը:
Նշենք, որ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել նաեւ օգոստոսի 24-ին: Արդեն Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցը հայկական կողմի նախաձեռնությամբ էր: Այդ ժամանակ հստակ անդրադարձ է կատարվել Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, եռակողմ պայմանավորվածություններին եւ ռուս խաղաղապահների դերին:
Մանրամասները՝ տեսանյութում