Եռաբլուրից բերման է ենթարկվել 39 ծնող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր էին կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել զոհված զինծառայողների ծողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:

Armlur.am-ը տեղեկացավ, որ բերման է ենթարկվել 39 ծնող, նրանք տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ եւ քիչ անց ազատ կարձակվեն։

Ք.Մ.




Լրահոս