ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության որոշմամբ` Վահան Հակոբյանը կնշանակվի Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ՝ 3 տարի ժամկետով: Իսկ մինչ այդ մաքսային կցորդը Արամ Թանանյանն էր, որը պաշտոնից ազատվեց հունիս ամսին:
ArmLur.am-ը գրել էր, որ Արամ Թանանյանը Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից ազատվեց մեկ տարի շուտ, քանի որ նա այս պաշտոնին նշանակվել էր 2020 թվականին՝ 3 տարի ժամկետով: Թե ինչն էր Թանանյանին ժամկետից շուտ աշխատանքից ազատելու պատճառը, այդպես էլ անհայտ մնաց: Նշենք, որ 2020 թվականի հունվարի 30-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թանանյանին նշանակելով այս պաշտոնին, հայտարարել էր, որ այդ մաքսային կցորդը պետք է աշխատի Վերին Լարսի անցակետի մոտակայքում: