ՍԵՐԺԸ ԽՈՍՏՈՒՄ ՉԻ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը որեւէ լուրջ խոստում չի տվել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, թեեւ առաջարկվել է նոր թափ հաղորդել ինչպես հայ-թուրքական փոխհարաբերությունների, այնպես էլ Արցախի հակամարտության կարգավորման խնդիրներին` պատճառաբանությամբ, որ եթե այդ հարցերը կարգավորվեն, սահմանները կբացվեն, նաեւ ռուսական ընկերությունների կոմունիկացիոն խնդիրները կլուծվեն, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը որեւէ խոստում չի տվել: Նա, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, ասել է, որ առաջիկա ընտրություններին ընդառաջ` ինքը չի կարող որեւէ կտրուկ քայլի գնալ, քանի որ ներքաղաքական իրավիճակը կապակայունանա: Ի դեպ, գրեթե նույնատիպ կտրուկ պատասխան է տվել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո հայտարարելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող քննարկման առարկա լինել: Այսինքն` երկու կողմն էլ նախընտրական շրջանում պահպանում են կարծր դիրքորոշումները:




Լրահոս