Էրիկ Իսրայելյանը փայլուն հաղթանակ տարավ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը ժամանակից շուտ հաղթեց մեքսիկացի Ռաուլ Էռերիային և կիսաեզրափակիչում է:

Իսրայելյանը բոլոր ռաունդներում ուներ նկատելի առավելություն, իսկ երրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը՝ հաղթանակը շնորհելով Էրիկին:

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները դուրս են մնացել մեդալի համար պայքարից:




Լրահոս