ուրքմենստանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին, գրում է Ermenihaber-ը։
«Մենք վստահությունը մեծացնող քայլերի համար ժեստեր ենք արել։ Բայց անհրաժեշտ է, որ բոլորը քայլ անեն։ Անհրաժեշտ է, որ Հայաստանն էլ անկեղծ քայլ անի։ Մեր անկեղծ մոտեցմանը նրանք ևս պետք է անկեղծ պատասխանեն, և մենք՝ որպես Ադրբեջան ու Թուրքիա, կպատասխանենք այդ անկեղծությանը։ Էական չէ, թե ով ուր է նայում, Արևելք, թե Արևմուտք։ Կարիք չկա ուրիշներից օգնություն հուսալու։
Մենք՝ որպես Հարավային Կովկասի երկրներ, պիտի քայլեր անենք մեր խաղաղության և կայունության համար։ Հիմքը սա է։ Հակառակ դեպքում այստեղ որևէ մեկից որևէ մեկին, դրսից՝ թե՛ Արևելքից, թե՛ Արևմուտքից, օգուտ կամ շահ չկա»։
Անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժությանը՝ Չավուշօղլուն նշել է, որ իրենք բնական դաշնակիցներ են, բայց Շուշիի հռչակագրով արդեն պաշտոնապես են դարձել դաշնակիցներ։