Ինչու է ազատման դիմում ներկայացրել ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է աշխատանքից ազատվել ԲԴԽ արդեն նախկին անդամ Ստեփան Միքայելյանը: Մասնավորապես,  նա ասել է, որ 3 ամսից լրանում է իր պաշտոնավարման ժամկետը եւ ինքը գնալու է թոշակի, ուստի այս երեք ամիսների ընթացքում պետք է հասցնի ՀՀ վճռաբեկ դատարանի գործերը ավարտին հասցնի, ուստի խնդրում է ազատել իրեն ԲԴԽ անդամի պաշտոնից: Մասնավորապես, նա ցանկանում է իրականացնել միայն իր դատավորի պարտականությունները եւ գնալ թոշակի:

Նշենք , որ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատել էր նաեւ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայության պետի պաշտոնակատար Լիլիթ Շաբոյանը՝ նշելով, որ նրա լիազորությունները դադարել են։

Հիշեցնենք՝ Միքայելյանը ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի հայտնի հանդիպման մասնակիցն է եղել։ Ավելի վաղ ArmLur.am-ը գրել է, որ ԲԴԽ-ում հրաժարականների շքերթ է սպասվում:

Քնար Մանուկյան




Լրահոս