Ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպաններն արդեն վեցերորդ օրն է՝ փակ է Գորիսից Ստեփանակերտ տանող ճանապարհը։ Նրանք իբրև թե ցանկանում են մոնիտորինգ իրականացնել Մարտակերտի շրջանի Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը նշում է, թե նրանք նպատակ ունեն նաեւ տնտեսական խնդիրներ լուծել հասանելի է դարձրել փաստաթղթային ապացույցներ:
Ադրբեջանական Minval.az կայքը իր հոդվածում նշում է. «2021 թվականի հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի կառավարությունը բրիտանական Anglo Asian Mining ընկերության հետ պայմանագիր է կնքել մի քանի նոր հանքավայրերի, այդ թվում ՝ Ղըզըլբուլագի և Դեմիրլիի (Կաշեն և Դրմբոն) հանքավայրերի մշակման համար, որոնք գտնվում են Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանում (Արցախի Մարտակերտի շրջանում): Պայմանագրի կնքումից հետո ընկերությունում հայտարարել են, որ «Ադրբեջանի կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի Գըզըլբուլագի և Դեմիրլիի (Կաշեն և Դրմբոն) պայմանագրային հատվածներին ֆիզիկական հասանելիություն ապահովելու համար»: Հոդվածը մնացած հատվածը քարոզչական բնույթ է կրում ՝ Ռուբեն Վարդանյանի և Վոլկովի «բիզնես կապերի» մասին:
Այս հոդվածով Ադրբեջանը խոստովանում է, որ իրենք պայմանագրային պարտավորություններ ունեն բրիտանական ընկերության առաջ մի հանքի հետ կապված, որը իրենց վերահսկողության տակ չէ: Եվ այսօր Արցախը հումանիտար աղետի առջև է նաև այս պատճառով:
Սակայն ուշագրավը, այսպես կոչված, «Դեմիրլի» տեղանքի մասին հիշատակումն է այս փաստաթղթում, որը Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղն է, այս մասին կրկին նշել էր ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Դեմիրլիի նոր պայմանագրային տարածքը պարունակում է արդեն կառուցված Դեմիրլիի հանքարդյունաբերական գույքը, ուստի Դեմիրլիում զարգացող գործողությունները պետք է ունենան արագացված ժամանակացույց»,- ասված է փաստաթղթում, որն ինչ-որ տեսանկյունից բացատրում է ադրբեջանցի, այսպես կոչված, էկոլոգների շտապողականությունը Կաշենի հանքավայրի ուղղությամբ:
Փաստաթղթում նշվող մյուս տարածքներն են «Գարադաղն» ու «Խարխարը»:
Ն.Հ.