Վրաստանն ավիատեխնիկա է նվեր ստացել Թուրքիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի պաշտպանության նախարարությունը Թուրքիայի կառավարությունից հատուկ տեխնիկա Է ստացել երկրի ավիացիոն և հակաօդային պաշտպանության հնարավորությունները բարձրացնելու նպատակով, հայտնում է երկրի պաշտպանական գերատեսչությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Վրաստանի ՊՆ-ի մամուլի ծառայության տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն, Պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ բրիգադի գեներալ Իրակլի Չիչինաձեն և Վրաստանում Թուրքիայի դեսպան Ալի Քաան Օրբայը։

«Օդային և հակաօդային պաշտպանության հրամանատարությունը թուրքական կողմից անվճար ստացել է երկու միավոր հատուկ տեխնիկա՝ օդանավակայանի համար և պահեստամասեր՝ UH-1H ուղղաթիռների համար: Ավելի ուշ ստորագրվել է տեխնիկայի փոխանցման արձանագրություն»,- ասվում է տարածված հայտարարության մեջ։

Տեխնիկայի փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մառնեուլի քաղաքի (Քվեմո Քարթլիի մարզ) ավիաբազայում։ Գերատեսչությունում նշում են, որ Վրաստանն ու Թուրքիան համագործակցում են պաշտպանության ոլորտում։




Լրահոս