Այս անպատժելիության պայմաններում Արցախի բնակչության համար անդառնալի հետևանքները անխուսափելի են․ Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ այսօր Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախում շտապ բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդներից մեկն այսօր մահացել է, իսկ միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ…
Ադրբեջանը շարունակում է Արցախի 120000 քաղաքացու պահել շրջափակման մեջ։

Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

Միջազգային կառույցների կողմից այս անպատժելիության պայմաններում Արցախի խաղաղ բնակչության համար անդառնալի հետևանքները անխուսափելի են։

Արցախին սպառնում է հումանիտար արտակարգ իրավիճակ։




Լրահոս