Թագուհի Թովմասյանը հատուկ խնդրանքով դիմել է ՌԴ օմբուդսմենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է.  Արդեն ավելի քան 9 օր է` Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Շուրջ 120.000 արցախցիներ կրում են հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքները: Արցախի Հանրապետության բուժհաստատություններում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին շրջափակման հետևանքով չեն կարողանում տեղափոխել հայաստանյան բուժհաստատություններ և տրամադրել պատշաճ բուժօգնություն: Ցավոք, ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է…

Ահազանգում եմ միջազգային գործընկերներիս` միջազգային հանրության կողմից անպատժելիության հետևանքով առաջիկայում արդեն ականատես ենք լինելու զանգվածային անդառնալի հետևանքների։ Բոլոր մատակարարումները, ելումուտը Արցախ պարզապես արգելափակված են։

Միջազգային հումանիտար իրավունքի այսպիսի աղաղակող խախտման հեղինակ Ադրբեջանը պետք է պատժվի։ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները, միջազգային համապատասխան իրավաքաղաքական գործիքակազմի կիրառումը հրամայական են, որպեսզի հասնել ագրեսորից Արցախի 120․000 բնակչության փրկության։

Այս իրավիճակում հատուկ խնդրանքով դիմել եմ Ռուսաստանի Դաշնության օմբուդսմեն Տ․Ն․ Մոսկալկովային և ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների գծով խորհրդի նախագահ Վ․Ա․ Ֆադեևին, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով ռուսական հումանիտար օգնություն ուղարկվի Արցախ։ Ներկայացրել եմ առաջնային անհրաժեշտության կարիքների ցանկը:

Քաղաքակիրթ աշխարհը պարզապես իրավունք չունի անտարբեր գտնվել 120․000 վտանգված կյանքի հանդեպ… Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակն անխուսափելի է…




Լրահոս