«Բացե՛ք կյանքի ճանապարհը». երթ մի խումբ մշակութային գործիչների կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի խումբ մշակութային գործիչներ Ազատության հրապարակից երթ են նախաձեռնել դեպի դեսպանատներ: Քայլերթը իրականացվում է «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Արցախը ես եմ» վանկարկումներով:

Նախաձեռնողների խոսքով՝ նպատակը միջազգային հանրությանը տեղեկացնելն է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված խնդրի մասին, ինչպես նաև բլոկադայի մեջ հայտնված 120 հազար արցախցիներին այս կերպ ցույց տալը, որ իրենք մենակ չեն:

Ակցիայի մասնակիցները դեսպանատների շենքերի մոտ ակցիա անելուց հետո գնալու են ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ, որտեղ օրեր շարունակ նստացույց են անում Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:




Լրահոս