ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը մինչ այս պահը դեռ չեն այցելել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղ, որտեղ ողբերգական դեպք էր տեղի ունեցել: Հիշեցնենք, որ նախնական տեղեկությունների համաձայն Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ էր բռնկվել: Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ են մահացել, իսկ նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա տարբեր մարմնական վնասվածքներ ստացել:
ArmLur.am-ի հետ հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշեց, որ մինչեւ այժմ նման այց չի եղել:
«Եթե պաշտոնական այցեր նախատեսվեն Գեղարքունիքի մարզ, նախապես այդ մասին կլինի պաշտոնական հրապարակում»,-հակիրճ նշեց ՊՆ մամուլի քարտուղարը:
Լիդա Եղիազարյան