ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կացարանի հրդեհի շուրջ պարզ հարցերն ու հակասական պատասխանները. ո՞վ է անտեղյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զորանոցում բռնկված հրդեհից հետո, որը 15  զինվորի կյանք խլեց, եղան ամենատարբեր հայտարարություններ, պաշտոնից ազատումներ: Սակայն ինչպես հաճախ է պատահում,  եղան հայտարարություններ,  որոնք հակասեցին միմյանց:

Խոսքը, մասնավորապես այդ զինվորների կողմից կացարանում բնակվելու ժամկետների մասին է: Օրինակ, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե  հրդեհված տունը որպես կացարան ծառայել է 2020թ.-ից,

Քննչական կոմիտեն իր պաշտոնական հաղորդագրության մեջ գրել էր 2021թ.-ից:

Մեկ այլ հակասություն եւս. ՀՀ կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսում,  իսկ վարչապետն էլ հետաքրքրվում է միայն 3 վիրավորի մասին, այնինչ՝ դատախազության հաղորդագրության համաձայն, վիրավորները յոթն են:

Այսինքն, անգամ այս պարզ հարցերի դեպքում հստակ պատասխաններ այդպես էլ առկա չեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս