Սեյրան Օհանյանը ԱԺ-ից ստացել է իր նկատմամբ հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Ազգային ժողովից ստացել է իր նկատմամբ հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց պատգամավորը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին:

Սահմանադրության համաձայն՝ պատգամավորն անձեռնմխելի է, նրա նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը քննարկվելու է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում, որը մեկնարկելու է փետրվարի 7–ին։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս