Ով է առաջարկել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար. մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնում առաջադրելու հարցում մեծ դերակատարում են ունեցել Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպաններ:

Մասնավորապես, նրանցից մի քանիսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել են, որ եթե Քրիստիննե Գրիգորյանը նշանակվի այդ պաշտոնին, ապա իրենք ամեն կերպ կօգնեն Հայաստանին, կնպաստեն նորաստեղծ այդ կառույցի զարգացմանը:

Եվ հենց այդ ամենը հաշվի առնելով ու փոխադարձ քննարկումների արդյունքում եւ համաձայնությամբ թեկնածությունը հենց Գրիգորյանի վրա է կանգ առել, որից հետո էլ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարական է տվել օմբուդսմենի պաշտոնից:

Նկատենք՝ անկախ կառույց գլխավորած Քրիստիննե Գրիգորյանը պատրաստվում է դառնալ վարչապետին ենթակա մարմնի՝ Արտաքին հետախուզական ծառայության պետ:

Այդ կառույցի կանոնադրության մեջ հստակ նշված է. «Ծառայության պետն անմիջականորեն ենթակա եւ հաշվետու է Վարչապետին», իսկ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս