Որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ աշխատակազմը տեղեկացրել է բոլոր խմբակցություններին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկական թեկնածու առաջադրելու մասին։

Այս մասին գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իրազեկում եմ, որ այս պահի դրությամբ որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել։




Լրահոս