ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ընթանում կտրոններով գնումներն Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կտրոնային համակարգի ներդրումից հետո Պետական եկամուտների կոմիտեում տեղծված աշխատանքային խմբերը Ստեփանակերտի տարբեր առևտրային կետերում ամենօրյա դիտանցում են իրականացնում՝ ճշտելու տնտեսվարողների կողմից փաստաթղթերով ձեռքբերված ապրանքների իրացման, ապրանքի միավորի գնի և մնացորդների վերաբերյալ տեղեկությունները, որոնք ներկայացվում են Օպերատիվ շտաբ: Աշխատանքային խմբերը նաև իրազեկման աշխատանքներ են իրականացնում:

Մի շարք ապրանքատեսակներ խանութներին տրամադրում  է Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։ Դրանց թվում են նաև կտրոններով տրամադրվող ապրաքնատեսակները։

Եղել են որոշակի առևտրային օբյեկտներ, որոնք ապրանքը Գյուղհիմնադրամից չեն ստացել, ինչի պատճառով ապրանքատեսակների գնագոյացումը լիարժեք վերահսկելը դառնում է դժվար: Նման այցերի նպատակն է նաև առևտրային օբյեկտներին զգուշացնել, որ բարձր գներով մատակարարվող ապրանքներից հրաժարվեն:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս